Խորհրդարանի 107 պատգավորներից քվերակությանը մասնակցել են 103-ը։ Քվեթերթիկներից երկուսը ճանաչվել են անվավեր։ Նրա օգտին կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37-ը։
Նշենք, որ նախօրեին ընդդիմադիր փոխխոսնակի առաջին քվեարկությանը մասնակցել էր 106 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 53 և ընդամենը մեկ ձայն չէր բավականցրել նրան ընտրվելու համար։
Երկրորդ քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր էր ճանաչվել 5 քվեաթերթիկ։
Հավելենք, որ նորընտիր ԱԺ-Ն առաջին երեք օրերի ընթացքում նախ ԱԺ նախագահ է ընտրել Ալեն Սիմոնյանը, ապա ԱԺ փոխխոսնակներ է ընտրել Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին: