Խորապես վշտացած ենք Հունաստանում բռնկված անտառային հրդեհների մասին լուրերից․ ԱԳՆ
Ուշադրության կենտրոնումՀՀ ԱԳՆ-ն իր վշտակցությունն է հայտնում Հունաստանի ժողովրդին՝ անտառային հրդեհների պատճառած վնասների կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Հունաստանում բռնկված անտառային հրդեհների մասին լուրերից: Հայաստանն իր համերաշխությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական ժողովրդին այս անհանգստացնող ժամանակներում»,- ասված է ՀՀ ԱԳՆ Թվիթերի էջում արված գրառման մեջ։
Նշենք, որ Հունաստանում անտառային հրդեհը հասել է Հին Օլիմպոսի մատույցներին: Հրդեհը շարունակվում է Մելպիա շրջանում (Մեսինիա մարզ, Պելոպոնես)։ Այնտեղ կրակի դեմ ամբողջ գիշեր պայքարելու են 28 հրշեջ 11 մեքենաներով, ինչպես նաեւ հետևակ ջոկատը։ Կանխարգելիչ նպատակներով տարհանվել են տեղի վեց համայնքների բնակիչները։