Թուրքիայում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» հատուկ նշանակության միացյալ ուժերի վարժանքները
ՄիջազգայինԹուրքիայում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» հատուկ նշանակության միացյալ ուժերի վարժանքները, որոնք կտևեն մինչև կիրակի: Մասնակցում են Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, ինչպես նաև Ուկրաինան՝ դիտորդի կարգավիճակով, գրում են Բաքվի զլմները:
Զորավարժություններն ուղղված են բարեկամ երկրների հատուկ ուժերի միջև համագործակցության և համակարգման բարելավմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը, գործառնական փոխազդեցության բարձրացմանը, հատուկ գործողությունների և հաղորդակցման հմտությունների կատարելագործմանը: