Մակունցին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
ՔաղաքականությունԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Կամոյի Մակունցին շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,- ասված է նախագահի հրամանագրում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: