Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
ՔաղաքականությունՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հարգելի Նիկոլ Վովաեւիչ,
Ընդունեք շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ակնկալում եմ, որ Ձեր կողմից ղեկավարվող կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը:
Մեր կողմից, մենք պատրաստ ենք շարունակել երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունը եւ համատեղ աշխատանքը:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ինչպես նաեւ քաջառողջություն եւ բարեկեցություն»,- նշվում է շնորհավորական հեռագրում: