Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը ԵՄ-ն կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռшզմական գործողությունների ավարտից հետո. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մшհացել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով ՌԴ-ն ուրախ կլինի մայիսի 9-ի տոնակատարությանը տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին, սակայն վերջնական ցուցակ դեռ չկա. Պեսկով Ինչպե՞ս է երեկ մաhացած կնnջ նnրածին երեխայի վիճակը Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում


5 պատճառ, թե ինչու է Շամշյանը ամենալավ ֆոտոլրագրողը Հայատանում

Ուշադրության կենտրոնում

Վազգեն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Բոլորը գիտեն Շամշյանին, բոլորը խոսում են Շամշյանի մասին, բոլորը դեմքով ճանաչում են Շամշյանին։ Իրականում, շատ հազվադեպ է լինում, որ անհատը, ով ֆոտոլրագրությամբ է զբաղվում, վայելում է սելեբրիթիի մակարդակի ճանաչում՝ համազգային մասշտաբով ու հասնում է դրան իր մասնագիտական գործունեության շնորհիվ, որը ենթադրում է, որ ինքը օբյեկտիվի մյուս կողմում մնա։ Սակայն կա մի Շամշյան, ով հանրային ընկալման մեջ ձևավորված մտացածին պերսոնաժ է ու կա իրական Շամշյան, որի մասին շատ բաներ հայտնի չեն հասարակության լայն շերտերին։ Հիմա ես Ձեզ կասեմ հինգ պատճառ, թե ինչու է Շամշյանը ամենալավ ֆոտոլրագրողը Հայաստանում։

1․ Անսահման աշխատասիրություն

Շամշյանն իսկական աշխատահոլիկ է։ Նա հասանելի է 24 ժամ ու ապրում է իր գործի համար։ Նա աշխատում է օրվա ցանկացած ժամի, ցանկացած վայրում, ցանկացած եղանակային պայմաններում ու ցանկացած իրադարձության շուրջ, որը մտնում է նրա հետաքրքրությունների ոլորտ։ Դրա համար էլ Շամշյանը միշտ առաջինն է լրագրողներից, ով լինում է դեպքերի վայրերում ու առաջիններից է լինում, ով անգամ համապետական նշանակության իրադարձությունների վերաբբերյալ տեղեկատվություն է հրապարակում։

2․ Օպերատիվություն ու անկեղծություն

Անկախ նարնից, թե ինչ է լուսաբանում Շամշյանը, դուք կարող եք վստահ լինեք երկու բանում․ Շամշյանը օպերատիվ կերպով ժամանելու է դեպքի վայր ու անի հնարավորինս, որպեսզի արձանագրի կատարածը։ Ընդ որում, լուսաբանելուց էլ անելու է դա բոլոր հնարավոր մանրամասներով՝ երբեմն դա համեմելով զուտ շամշյանական անկեղծությամբ ու կոլորիտով․ ով, ինչ, որտեղ, երբ․․․ Ինչպես ասես կարելի է վերաբերվել դրան, բայց այսօր Հայաստանում օպերատիվ լրագրությունն ասսոցացվում է հենց Գագիկ Շամշյանի անվան հետ, որովհետև այս հարցում նա իրոք լավագույնն է։

3․ Լրագրողական ուղղության առաջամարտիկ

Ինչպես ուզում եք վերաբերվեք Շամշյանին, բայց մի բան անհերքելի է․ իր ֆորմատի՝ ֆոտոլրագրության մեջ, Շամշյանն անգերազանցելի մեծություն է, եթե չասենք այդ ուղղությունը Հայաստանում մասսայականացնելու գլխավոր «մեղավորն» ու պատասխանատուն։ Այսօր մեդիա դաշտում էլի ֆոտոլրագրողներ կան, բայց քանիսի՞ն կարող են փողոցում ճանաչել լրիվ անծանոթ մարդիկ, քանիսի՞ շուրջ կարող են բուռն ֆեյսբուքյան բանավեճեր ծագել ու քանիսի՞ մասին կարող են իմանալ նույնիսկ զառայալ տատիկները։ Աներկբա փաստ է, որ Շամշյանն այս ուղության գլխավոր դրոշակակիրն է ու դժվար է պատկերացնել անգամ, որ տեսանելի հեռանկարում կգտնվի մեկը, ով կկարողանա մղել Շամշյանին երկրորդ պլան։

4․ Անշահախնդրություն ու ասկետիզմ

Շամշյանը գիտի, թե ինչ է նշանակում կիսվել։ Երբեք չեք լսի, որ Շամշյանը ինչ որ մեկից գումար պահանջի՝ իր նյութերը, լուսանկարները, կամ էլ իր կողմից առաջինը պարզած լուրերը տարածելու համար։ Իրականում, այս առումով Շամշյանի հետ լեզու գտնելը շատ հեշտ է։ Ընդհանրապես, նա այն եզակի մարդկանցից է, ընդ որում, ոչ միայն մեդիա դաշտում, ով լինելով իր աշխատանքի ֆանատ, երբեք չի անում դա հանուն գումարի։ Նա աշխատում է հանուն աշխատելու, իսկ անշահախնդրությունը նրա մոտ այն աստիճան է արտահայտված, որ նրան հանգիստ կարելի է կոչել ասկետ։ Նա չի հագնում թանկանոց շորեր, նա չունի ավտոմեքենա, նա չի բռնում թանկանոց հեռախոսներ։ Նա անգամ վարձով է բնակվում քանի, որ ժամանակին իրեն պատկանող բնակարանը վաճառել էր, որպեսզի այդ գումարով Երևանի պետական համալսարանի բակում խաչքար տեղադի` ի հիշատակ արցախյան պատերազմում զոհված լրագրողների, մտավորականների և ուսանողների։ Իր աշխատած փողով թերևս միակ թանկարժեք բանը, որ իրեն թույլ է տալիս՝ տեսախցիկներն են ու դրանց պարագաները, այն էլ կրկին անգամ՝ աշխատանքի համար է։

5․ Մարդկայնություն

Շամշյանը իրոք շատ մարդկային է ու կարեկից։ Նա շատ մարդկանց է օգնում ու դրա մասին չի բարձրաձայնում և արդյունքում, դրա մասին իմանում ես ուրիշներից։ Այստեղ են ասել, որ աջ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը։ Տպավորություն է, որ նա իր եկամուտներին առյուծի բաժինն ուղղում է ուրիշներին օգնելուն։ Լսել եմ նաև, որ նա հաշմանդամություն ունեցող մարդկանց է աշխատանքի վերցնում իր մոտ, որպեսզի գոնե այդ կերպ կարողանա օգնել նրանց։

Բոլոր այս հանգամանքները միասին, թույլ են տալիս միանգամայն այլ հայացքով նայել Գագիկ Շամշյանին ու հանգիստ խղճով պնդել, որ Շամշյանը ամենալավ ֆոտոլրագրողն է Հայաստանում։

Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի Հայտնի է «Էլ Կլասիկո»-ի օրը ԵՄ-ն կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռшզմական գործողությունների ավարտից հետո. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մшհացել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Ուկրաինայում նախագահական ընտրությունների հարցն արդիական է. Պեսկով Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանՌԴ-ն ուրախ կլինի մայիսի 9-ի տոնակատարությանը տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին, սակայն վերջնական ցուցակ դեռ չկա. Պեսկով Ինչպե՞ս է երեկ մաhացած կնnջ նnրածին երեխայի վիճակը Նավթի գինը կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց Ամենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում Իսրայելում մոտ 5 հազար մարդ Է տուժել Իրանի հետ զինվшծ hակամարտության ընթացքում Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի մրցանակակիրները կմասնակցեն Աշխարհի գավաթին Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Մարտի 26-ից մինչև մարտի 27-ը գազ չի լինի Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Իրանում ավելի քան 310 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածների հետևանքով Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԲազմահարկ շենքում պայթյունի հետևանքով կան զnհեր և վիրավnրներՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ Այն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ (տեսանյութ)Խնդիրն այստեղ արցախցիները չեն․ ցանկացած պահի թիրախnւմ կարող է հայտնվել յուրաքանչյուր հայ, ով պատրաստ է պաշտպանել իր հողը, պայքարի իրավունքը և սրբությունները. Աբրահամյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Տարադրամի փոխարժեքները մարտի 24-ին Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխանությանը». «Փաստ» Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ» «Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլ յացիան. «Փաստ» Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են սննդի մեջ «քարուերկաթ» գտնելու մասին «ահազանգերը». «Փաստ» Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ» Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ․ մարտի 24-ի աստղագուշակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասինԼոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը. Մենուա ՍողոմոնյանԱղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված