Հայտնի են ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածուները. «Պատիվ ունեմ»-ի թեկնածուն «Հայաստան» խմբակցությունից է
TVԱզգային ժողով անցած երեք ուժերն էլ առաջադրեցին ԱԺ նախագահի իրենց թեկնածուին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք առաջադրում են Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։
Իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանն էլ հայտարարեց, որ Մխիթար Զաքարյանի թեկնածությունն են առաջադրում։ Նա, ի դեպ, այս պահին կալանավորված է։
«Պատիվ ունեմն» էլ առաջադրեց Արթուր Սարգսյանի թեկնածությունը։
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` ԱԺ նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ձայների մեծամասնությամբ։
Նախ ներկայացնում են թեկնածուին, հետո նրանց ելույթի հնարավորություն տալիս։ Բացի այդ, պատգամավորները կարող են հարցեր հղել ԱԺ նախագահի թեկնածուներին, որից հետո թեկածուների եզրափակիչ ելույթներ ու պատգամավորների մտքերի փոխանակում է նախատեսված։