Սպառնալիքի դեպքում Ռուսաստանը ռազմական օգնություն կտրամադրի Տաջիկստանին․ Շոյգու
Ուշադրության կենտրոնումՏաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ բազան ռազմական օգնություն կտրամադրի երկրին՝ անվտանգության սպառնալիքի դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նա նշել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է տաջիկ-աֆղանական սահմանին տեղի ունեցող բոլոր իրադարձություններին:
«Մենք չենք անտեսում սահմանին տեղի ունեցող իրադարձությունները և գրոհայիններին Տաջիկստանի տարածք տեղափոխելու փորձերը: Այդ պատճառով միանշանակ կարող եմ ասել, որ մեր դաշնակցին սպառնալիքի դեպքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամին, Ռուսաստանը կարձագանքի»,-ասել է Շոյգուն:
Նախարարը նաեւ նշել է, որ 201-րդ ռազմաբազան ստեղծվել է հենց Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ անդամներից մեկի տարածաշրջանում կայունությունն ու հանգստությունը պահպանելու համար: