Ծայրահեղականները սպառնում են ահաբեկչություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում և Մադրիդում. Europa Press
Միջազգային«Ալ- Կաիդան իսլամական Մաղրիբում» ահաբեկչական կազմակերպությունը տեսանյութ է տարածել, որում սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում և Մադրիդում, գրում է РИА Новости-ն` հղում անելով Europa Press գործակալությանը:
Աղբյուրը նշում է, որ տեսանյութում ներկայացված են ահաբեկչություններ, ինչպես նաև պարունակվում են կադրեր Մալիում խմբավորման անդամներից, այդ թվում` Իսպանիայի մեկ քաղաքացի:
Իսպանիայի անվտանգության ուժերն այժմ զբաղվում են այդ տեսանյութի ուսումնասիրմամբ: Վերջին մի քանի տարվա ընթացքում Իսպանիայի մոտ 130 քաղաքացիներ մեկնել են Աֆրիկայի և Ասիայի երկրներ` ծայրահեղական իսլամիստներին միանալու համար:
2015-ին Իսպանիայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 100 մարդ: Վերջին 4 տարվա ընթացքում` 175 մարդ: