Ավստրալիայում հրդեհը ոչնչացրել է պատմական քաղաքը
ՀասարակությունԱվստրալիայում անտառային հրդեհը ոչնչացրել է Յարլուփ պատմական քաղաքը
Ինչպես հայտնում է«Ինտերֆաքսը», երեք մարդ է անհետ կորել:
Յարլուփը Պերտ խոշոր քաղաքից 110 կմ հեռավորության վրա է գտնվում: Անտառային հրդեհը, որը վերջին օրերին կրկնակի ուժգնացել է, ընդգրկել է 53 հա տարածք, ոչնչացնելով Յարլուփի տների ավելի քան մեկ երրորդը:
«Մենք 95 տուն ենք կորցրել, դրանց մի մասը պատմական կառույցներ են»,- լրագրողներին հայտնել է ռեգիոնի հրշեջ կոմիսար Ուեյն Գրեգսոնը: Քաղաքում ընդամենը շուրջ 250 կառույց կա:
Հրշեջ ծառայությունները բնակչությանը անհապաղ տարհանման կոչ են անում