Ձմեռային արձակուրդները 1 շաբաթով կերկարաձգվեն. ԿԳ նախարար
HeaderՀանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի 2016 թվականի հունվարի 18-ից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, որ հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը:
«Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։
Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով, մինչ ուսումնական տարվա ավարտը, լրացուցիչ դասընթացներ կկազմակերպվեն»,- գրել է Աշոտյանը:
Նշենք, որ ձմեռային արձակուրդները մեկնարկել են 2015 թվականի դեկտեմբերի 28-ից: Ավելի վաղ ԿԳ նախարարությունը հայտնել էր, որ առաջին եւ երկրորդ դասարանցիները պետք է հանգստանային մինչեւ հունվարի 24-ը ներառյալ, իսկ 3-12-րդ դասարանի աշակերտները` մինչեւ հունվարի 10-ը ներառյալ: