Խոշոր վթար Երևանում
Ուշադրության կենտրոնումShamshyan.com-ը գրում է.
Այսօր, հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ֆուչիկի 1-ին նրբանցք 3-րդ շենքի դիմաց բախվել են Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներվ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ավագ տեսուչներ Նարեկ Մուրադյանն ու Ռաֆայել Կիզիրյանը։ Իսկ տեսուչներ Սարո Դավթյանն ու Դանիել Գրիգորյանը դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։ Երթևեկությունը նշված հատվածում Ն․ Մուրադյանի և Ռ․ Կիզիրյանի կողմից ժամանակավորապես դադարեցվել է։ Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրակ Խաչատրյանի գլխավարությամբ։ Opel-ը քաղաացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր, իսկ բախման հետևանքով Kia-ն մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով էլկտրասյանը։