Նոր մանրամասներ տեղի ունեցած ողբերգությունից. մահացողներից մեկը պաշտոնյա էր, հայտնի է մյուսների ինքնությունը
TVSHAMSHYAN.com-ի տեղեկություներով, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Պարույր Նալբանդյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հարուցված գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 24-ին, Շիրակի մարզի «Ջարդիձոր» կոչվող տարածքում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Nissan Pathfinder-ը վարել է Երևանի բնակիչ, 32-ամյա Վարդան Խալիկյանը: