Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի պարտադիր պատվաստման ռեժիմ կներդրվի
ՍպորտԱնգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների ֆուտբոլիստներից և անձնակազմից պահանջվել է պատվաստել կորոնավիրուսի դեմ, հայտնում է goal.com-ը:
Նշվում է, որ սա Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից կատարված մեծ ծրագրի մի մաս է, համաձայն որի՝ ֆուտբոլային խաղերի բոլոր այցելուները պետք է ունենան COVID անցաթուղթ հոկտեմբերի 1-ից: Ավելին, մինչ այս պահը խաղացողները պետք է ստանային պատվաստանյութի երկու բաղադրիչները: Պատվաստումների պարտադիր արշավի շրջանակներում Պրեմիեր Լիգան սկսել է հատուկ արշավ, որը կոչվում է ##WeAreOneTeam (Մենք մեկ թիմ ենք): Եվ այս արշավի շրջանակներում` մի շարք ֆուտբոլիստներ սոցիալական ցանցերում արդեն տեղադրել են լուսանկարներ, թե ինչպես են պատվաստվում: