Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Անի Բայաթյանը, ով շատերին հայտնի է «Վերվարածների» Համեստի կերպարով, 3-րդ անգամ մայրացել է:
Անին որդու 1 ամսականի կապակցությամբ հրապարակել է նրա լուսանկարը:
Լուսանկարին կից դերասանուհին գրել է. «1 ամսական Միքայել»:
Անին որդի է ունեցել հունիսի 20-ին: Այս մասին տեղեկանում ենք դերասանուհու ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ Անին երկու դուստր ունի, նա ապրում է սիրելիի հետ քաղաքացիական ամուսնությամբ: Հայտնի է, որ Նարեկ Քեշիշյանը, մասնագիտությամբ գեղանկարիչ է, այս պահին աշխատում է որպես 3D մոդելավորող: Երկար ժամանակ թատրոնում է աշխատել՝ որպես բեմանկարիչ. մի շարք ներկայացումների համար բեմ է ստեղծել:
Հայտնի է, որ Անին նախկինում ամուսնացած է եղել դերասան Իշխան Ղարիբյանի հետ, ումից դուստր է ունեցել:
Անին հարցազրույցներում վստահեցնում է, որ բաժանումից հետո էլ մտերիմ է Իշխանի հետ, ավելին՝ նույնիսկ նրա կնոջ հետ է մտերմություն անում: