Ինչ ունեցվածքի տեր է ԱԺ ապագա փոխխոսնակը, ում հայրը ևս փոխխոսնակ է եղել
ՔաղաքականությունՄամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, նոր խորհրդարանի փոխխոսնակներից մեկը լինելու է Ռուբեն Ռուբինյանը: Հարկ է նշել, որ սա Ռուբինյանների ընտանիքում սա առաջին նման պաշտոնը չէ: Նրա հայրը՝ Կարապետ Ռուբինյանը, եղել է առաջին գումարման Ազգային ժողովի փոխխոսնակներից մեկը:
Կրտսեր Ռուբինյանի՝ 2020 թվականին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա գրեթե որևէ բան չունի: Չունի անշարժ գույք, շարժական գույք, ավանդներ, փոխառություններ և այլն:
Դատարկ չեն միայն դրամական միջոցների ու եկամուտի մասին տողերը: Նրա բանկային հաշվին տարվա սկզբում եղել է 7,4 միլիոն դրամ, տարվա վերում՝ 14,3 միլիոն: Իսկ կանխիկ միջոցները տարվա սկզբում կազմել են 100 հազար դրամ, վերջում՝ 10 հազար:
Թեև փոխառությունների տողում որևէ բան գրված չկա, եկամտի բաժնում ամեն դեպքում նշված է, որ նա 317,462 դրամ է ստացել փոխառություններից: Եկամտի առյուծի բաժինն աշխատավարձ է ԱԺ-ից՝ 9,4 միլիոն դրամ: