Ցավոք մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Փաշինյան
ՔաղաքականությունՑավոք մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքերով, Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումներ նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար։
«Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է ՌԴ մեր տարածաշրջանում կայունություն ու անվտանգությունը ապահովելու գործում։
ՀՀ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորումը և ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում»։