Կորոնավիրուսից մահացել է ճարտարապետ Էդուարդ Թանգյանը
ՄշակույթՀայաստանի ճարտարապետների պալատը հայտնում է, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել է ճարտարապետ Էդուարդ Թանգյանը: ՛՛Եվս մեկ ցավալի կորուստ Կովիդ 19-ի հետևանքով: 73 տարեկան հասակում մահացավ 1980 թ. Հայաստանի Ճարտարապետների միության անդամ, տաղանդավոր և վաստակաշատ ճարտարապետ, Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում իրականացված բազմաթիվ կառույցների հեղինակ, ճարտարապետական համայնքի կողմից շատ սիրված ԷԴՈՒԱՐԴ ԹԱՆԳՅԱՆԸ Հայաստանի Ճարտարապետների պալատը սգում է նրա մահը և ցավակցում հարազատներին ու ընկերներին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: