Ավտովթար Ապարան - Աշտարակ ավտոճանապարհին
ՀասարակությունՀունվարի 5-ին, ժամը 13.18-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան - Աշտարակ ավտոճանապարհի 24-րդ կմ-ում ավտոմեքենա է կողաշրջվել, տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi pajero io» մակնիշի 33 RL 574 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Է.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Հրշեջ - փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: