Ջիվան Գասպարյանը հուղարկավորվել է ԱՄՆ-ում
Ուշադրության կենտրոնումՆշանավոր դուդուկահար և կոմպոզիտոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը հուղարկավորվել է ԱՄՆ-ում։ Հուղարկավորության արարողությունը ներկայացրել է «Ամերիկայի ձայնը»։
Հիշեցնենք, որ նշանավոր դուդուկահար մահացել է կյանքի 93–րդ տարում։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը։ Նա թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։