Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,-ասված է որոշման մեջ: