Տիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ուշադրության կենտրոնումՏիգրան Մուկուչյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Պարոն Մուկուչյանը դուրս է գրվել, այժմ տանն է, ապաքինվում է, չգիտեմ՝ կոնկրետ ինչ դեղորայքային բուժում է ստանում, բայց շարունակում է ապաքինվել տանը», - ասել է Հարությունյանը։
Մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ Տիգրան Մուկուչյանը ևս մի քանի օր կազդուրվելուց հետո կվերադառնա աշխատանքի։