Սարգիս Բեգոյանը մեծ առավելությամբ հաղթեց թուրք մրցակցին
ՍպորտՀունգարիայում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հայաստանցի 48 կգ քաշային Սարգիս Բեգոյանը վիճակահանությամբ մեկնարկային գոտեմարտն անցկացրեց թուրք Բեքիր Կեսերի հետ:
Պայքարն ընթացավ մեր ըմբիշի բացահայտ առավելությամբ եւ ավարտվեց նրա ավելի քան վստահ հաղթանակով՝ 13:4:
Քառորդ եզրափակչում Սարգսի մրցակիցը հնդիկ Աման Ամանն է: