Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել տրանսպորտում
Ուշադրության կենտրոնումՀուլիսի 18-ին ժամը 11:18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 28-րդ կմ բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է ավտոմեքենա:
Հաղորդագրությունը փոխանցվել է Մարտակերտի ԱԻ բաժնին՝ արձագանքման և բնակչությանն օգնելու համար: Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է հրդեհի վայր:
Ժամը 12:26-ին օգնության է մեկնել նաև Ասկերանի ՀՓՄ-ի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով:
Ըստ Մարտակերտի ԱԻ բաժնից ստացված տեղեկության`այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող «Ford tranzit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը մասնակի, վնասի չափը ճշտվում է:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: