Հայ մրցավարները հավաք են անցկացնում
ՍպորտVBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի հանդիպումները սպասարկող 25 մրցավարներ, Սլավա Ղազարյանի գլխավորությամբ, հուլիսի 16-23-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապան քաղաքում: Հավաքի ընթացքում դասախոսում է ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հավաքի ընթացքում հիմնական ուղղություններն են ֆիզիկական պատրաստությունը, տեսական աշխատանքները, ֆուտբոլի կանոնների փոփոխությունները: Մրցավարները նաև դիտում և վերլուծում են ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից տրամադրած տեսանյութերում առկա դրվագները:
Ֆոտո՝ ՀՖՖ