Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Հրազդանում ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira-ն ու Ford-ը. կան վիրավորներ
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Գործարանային փողոցի սկզբնամասում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 48-ամյա Վարուժան Եսայանի վարած Opel Zafira մակնիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Միքայել Հարությունյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Վ. Եսայանն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Միքայելյանը օպերատվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Կ. Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: