27-ամյա վարորդը 01-ով բախվել է գազալցակայանի բետոնե պաշտպանիչ պատին․ վարորդը, նրա կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Ուշադրության կենտրոնումՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 13-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը, ժամը 22։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Մարատ Մարգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով Կապան համայնքի Սյունիք բնակավայրում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ձախակողմյան հատվածում գործող գազալցակայանի բետոնե պատնեշին։
Մանրամասն՝ shamshyan.com