4-րդ զանգվածում աղբահանությունը պատշաճ իրականացվել է
ՀասարակությունՖեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել էր լուսանկար և գրառում՝ ուղղված Երևանի քաղաքապետին, որտեղ տեղեկացնում էր, որ Նորքի 4-րդ զանգվածի Քոչարյան 10 հասցեում աղբահանություն չի իրականացվում: Ակնհայտ էր, որ քաղաքացիները նախատոնական գնումների մնացորդները լցրել էին այդտեղ, ինչը աղբի կուտակում էր առաջացրել:
Մեր թղթակիցը եղավ դեպքի վայրում՝ իրավիճակը ֆիքսելու համար: Արդարացի լինելու համար պետք է շեշտել, որ աղբահանության աշխատանքները պատշաճ կատարված էին և տարածքը գտնվում էր մաքուր վիճակում:
Ակնհայտ է, որ ամանորյա կերուխումի հետևանքները համապատասխան ծառայությունները բարեխղճորեն վերացրել էին:


