Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի ռեկորդային ջերմաստիճանի. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
Ուշադրության կենտրոնումՈւշադրություն
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է։
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հուլիսի 16-20-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով, հուլիսի 19-20-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։
Գագիկ Սուրենյան