Պատգամավորներին տրվող գումարը 5 անգամ կավելացվի՞. Կառավարությունը դեմ չէ
Ուշադրության կենտրոնումԿառավարությունն ունի դրական դիրքորոշում: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ խոսելով իմքայլական Վիկտոր Ենգիբարյանի ներկայացրած նախագծի մասին:
Հիշեցնենք, որ Ենգիբարյանն առաջարկում է պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը հնգապատկել՝ դարձնելով 250 հազար դրամ։