Ինչո՞ւ են հայերը նախընտրում Ամանորը նշել Վրաստանում
ՀասարակությունAravot.am-գրում է .
Հայաստանի շատ քաղաքացիներ, այդ թվում՝ Տավուշի մարզի բնակիչներ, նախընտրել են Ամանորը նշել Վրաստանում: Տավուշի մարզի բնակիչներից մեկը, ով 2016 թվականի գալուստը տոնել է Վրաստանում, հայտնեց, որ Ամանորին Ծաղկաձորում մեկ օրվա հանգստի գինը 2 անձի համար 25 հազար դրամ է , որի մեջ ներառված է նախաճաշի գինը: Վրաստանի հյուրանոցներում գները համեմատաբար էժան են: Բացի այդ, Ծաղկաձորի, Դիլիջանի հանգստյան տները, հյուրանոցները Ամանորից ամիսներ առաջ տարեմուտի համար զբաղված են: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ