ԶՈՒ գլխավոր շտաբում կազմակերպվել է ԶՈՒ իրավաբանների հավաք
Ուշադրության կենտրոնումՀուլիսի 12-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը, գնդապետ Կ. Միրզոյանի ղեկավարությամբ, ԶՈՒ գլխավոր շտաբում կազմակերպել է ԶՈՒ իրավաբանների հավաք:
Կարևորելով 2020 թ. ռազմական գործողությունների ընթացքում ծագած իրավական խնդիրների լուծման ուղիների վերհանումը, ամփոփվել են զորամիավորումների, ՌՈՒՀ-երի և կայազորների իրավաբանների 2021 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: Ներկայացվել է նաև զինված ուժերում իրավական աշխատանքների կատարելագործման տեսլականը:
Հավաքի շրջանակում մասնագիտական ստուգարքի միջոցով ստուգվել է ԶՈւ իրավաբանների գիտելիքների իմացությունը։