Ավագանու նիստում «անհավանական բան» տեղի ունեցավ
ՔաղաքականությունԵրևանի ավագանին քիչ առաջ անչափ կարևոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց: Այս մասին իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետեւ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:
Սա ըստ էության լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը »,-նշել է նա:
Հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև Թեհմինա Վարդանյանը, ով այս այս ավագանու ողջ ընթացքում եղել է Մարությանի ամենավառ ընդդիմադիրներից ու քննադատողներից մեկը: Վարդանյանը նշեց, որ աջակցում է այդ որոշմանը, ուզում է դուխ տալ քաղաքապետին, ինչն, իր խոսքերով, նոն սենս է:
Վարդանյանի խոսքերն, ակնհայտորեն, զարմացրեցին Հայկ Մարությանին, ով հաճելիորեն անկանկալի եկավ: