Հերթը հասավ Սիսիանի քաղաքապետին
ՔաղաքականությունԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ նշելով, որ այդպիսով Սյունիքի համայնքապետերի շղթան փակվում է, որոնց հետևից իշխանությունն ընկել է լկտիաբար ու նենգաբար։
Նրան ևս վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդված՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու համար։
Նշենք, որ այս պահին կալանավորված են Քաջարանի համայնքապետը, Մեղրիի համայնքապետը, Որոտանի համայնքապետը, Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյան: