Նոր տարվա գիշերը Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 2000 կրակոց
HeaderԴեկտեմբերի 31-ին և լույս հունվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 2000 կրակոց:
Ադրբեջանական զինուժը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: