Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


«Այս ընդդիմությունը շատ ավելի արմատական է լինելու». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Սահմանադրական դատարանն սկսեց քննել չորս քաղաքական ուժերի դիմումը՝ կապված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի հետ: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ՍԴ-ի դերը դիտարկում է բացառապես իրավական հարթության մեջ:

«Եթե ՍԴ-ն որոշի, որ խախտումներ եղել են, ապա, բնականաբար, կարող է նաև նոր ընտրություն նշանակվել: Դա արդեն քաղաքական գործընթաց է՝ բայց ելնելով որոշումից և ոչ թե նրանից, որ ՍԴ-ն ինքն է դա անում: Իսկ եթե դիմումը չի բավարարվում, ունենում ենք այն պատկերը, ինչն ունենում ենք: Այսինքն, ՔՊ-ն կստանա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7։

Ինչ վերաբերում է այս պատկերով խորհրդարանի դեպքում ընդդիմության ունեցած հնարավորություններին ու լծակներին, ապա դրանք նախորդ խորհրդարանից ավելի շատ են: Ընդհանուր առմամբ, իհարկե, լծակները շատ չեն, բայց ընդդիմության համար, ամեն դեպքում, ԱԺ-ն հարթակ է, նաև լծակներ, որոնք, ըստ իս, պետք է օգտագործել քաղաքական հետագա պայքարի մեջ: Եվ արդեն ուժերի խնդիրն է, թե ինչպես կօգտագործեն իրենց հնարավորությունները: Նախ՝ արդեն իշխանությունը 2/3 չունի, ինչը նշանակում է, որ սահմանադրական օրենքների փոփոխություն չի կարող անել: Երկրորդ, այնուամենայնիվ, զուտ նաև փորձառության առումով այս ընդդիմությունը շատ ավելի արմատական է լինելու, քան նախորդ խորհրդարանի ընդդիմությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով այս ընդդիմության ունեցած ավելի արմատական բնույթի մասին:

Նրա խոսքով, այնուամենայնիվ, այս խորհրդարանը ևս կարճ կյանք է ունենալու: «Կարծում եմ՝ մենք կրկին արտահերթ ընտրություններ ենք ունենալու: Իհարկե, չեմ կարող ասել՝ ինչպես, բայց այն կարծիքին եմ, որ այս խորհրդարանը ևս մինչև վերջ չի աշխատելու»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նման կերպ մտածելու հիմքերից մեկն այս իշխանությունների կառավարչական հնարավորություններն են:

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո ունեցած իշխանության դիրքերին, Կարեն Քոչարյանը նշեց. «Այնպես չէ, որ ուժեղացել է, որովհետև մի բան է, երբ դու ստանում ես 70ից ավելի տոկոս, մեկ այլ բան, երբ ստանում ես 53 տոկոս: Մի բան է, երբ երկրի ազգաբնակչության էյֆորիայի ֆոնին ես գալիս իշխանության, մեկ այլ բան, երբ պարտությունից հետո ես գալիս իշխանության: Մի բան է, երբ քեզ շատ-շատերը հավատում են, մեկ այլ բան է, երբ երկրում, անկախ ամեն ինչից, ատելության մթնոլորտ է: Մի բան է, երբ քեզ հետ ուզում են շատ կադրեր աշխատել, մեկ այլ բան, երբ քո հետ արդեն ոչ ոք չի ուզում աշխատել: Այս ամենից ելնելով՝ ես այն կարծիքին եմ, որ այս իշխանությունն, այնուամենայնիվ, երկար կյանք չունի»:

Անդրադառնալով կառավարման համակարգին՝ նա նշեց. «Կառավարման համակարգում արդեն բավականին լուրջ քաոս է: Ես, իհարկե, չեմ ուզում, որ մեր պետությունը կործանվի, և ես կծափահարեմ, որ կարողանան դուրս գալ այս իրավիճակից: Միևնույն ժամանակ, սակայն, չեմ տեսնում, թե ինչ կադրերով են անելու, ումով են անելու ու ինչ ռեսուրսներով»:

Կարեն Քոչարյանը հակված չէ այն կարծիքներին, որ այս փուլում կադրային ջարդ է իրականացվում. «Պարզապես կոնկրետ ինչոր շատ լոկալ խնդիրներ են լուծում: Խոսքը Սյունիքի համայնքապետների մասին է: Գոնե առայժմ ես ուրիշ ջարդ չեմ տեսնում: Այս փուլում իրականացվողը զուտ նախընտրական խոստումների ցուցադրական մեկ-երկու դրվագներ են»: Քաղտեխնոլոգի խոսքով, ընդհանուր առմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններով մեր երկրում ճգնաժամը չի լուծվել: «Որովհետև ճգնաժամի խնդիրը միայն իշխանություն-ընդդիմություն պայքարը չէր: Ճգնաժամը հասարակության և հենց իշխանության ներսում է: Կառավարման ճգնաժամ, ապատիա և բարոյահոգեբանական ճգնաժամ կա: Այս ճգնաժամից դեռ շատ երկար պետք է դուրս գալ»,-նշեց նա:

Անդրադառնալով որոշակի պասիվ տրամադրվածություններին ու այս փուլում մի շարք հասարակական, քաղաքական շրջանակների կողմից առհասարակ լռելու որոշումներին՝ քաղտեխնոլոգը նկատեց. «Համոզված եմ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում: Յուրաքանչյուր ընտրություններից հետո այսպես է լինում, առավել ևս հիմա, երբ բացի ընտրություններից կա նաև տարիներով կուտակված ատելություն, ապատիա, ինչպես նաև պարտության դեպրեսիա: Այդ ամենը կանցնի, բոլորն էլ կխոսեն: Շատերն էլ ասում են՝ գնում ենք, բայց ոչ մի տեղ էլ չեն գնալու: Իհարկե, գնացողներ կլինեն, բայց ամեն ինչ էլ կամաց-կամաց հունի մեջ է ընկնելու, թեպետ դա չի նշանակում, որ ճգնաժամը դրանից հաղթահարվելու է»:

Նրա դիտարկմամբ, ակտիվացում լինելու է, բայց այն պայմանավորված չի լինելու միայն քաղաքական հնարավոր գործընթացներով. «Բոլորս հասկանում ենք, որ նաև որոշակի քաղաքական գործընթացներ էլ են լինելու, և, բնականաբար, ոչ ոք այդ առիթները բաց չի թողնի ակտիվանալու համար: Ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլև յուրաքանչյուր գործընթաց դժգոհություն է գեներացնելու: Խոսքը նաև սոցիալական ու տնտեսական խնդիրների մասին է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ
Ամենադիտված