ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումԼեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի շինարարական սարքավորումների մեկ շարասյուն Մատաղիս- Մահավուզ-Գետավան-Վանք երթուղով: Հայտարարությունում նշված է, որ ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2,171 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1892 շենք (ներառյալ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ), հայտնաբերվել և վնասազերծվել է 25,640 պայթուցիկ օբյեկտ: