Երկրաշարժ է գրանցվել
Ուշադրության կենտրոնումԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ Նևադայի հետ սահմանային հատվածում, 5.9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՄՆ Երկրագիտական ծառայությունը:
Հաղորդվում է, որ ցնցման էպիկենտրոնը գտնվում է կալիֆորնիական Մարկլիվիլլ բնակավայրից 32 կմ դեպի հավար-արևելք:
Օջախը գտնվում է 9.8 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: