Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ
HeaderՌուսաստանը հասանելի բոլոր գործիքներն կիրառում Է ԼՂ հակամարտության կողմերին միջնորդական օժանդակություն ցուցաբերելու համար, ներառյալ բարձր մակարդակի հանդիպումները: Այդ մասին ասված Է անցնող տարվա արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է«Արմենպրես» -ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ պահպանվող բարդ իրադրության լույսով Ռուսաստանն ակտիվ դեր Է խաղացել հակամարտության կողմերին միջնորդական օժանդակություն ցուցաբերելու հարցում՝ դրա համար կիրառելով հասանելի բոլոր գործիքները, այդ թվում՝ ամենաբարձր ու բարձր մակարդակի հանդիպումները,-տեղեկացրել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:-
«Դեկտեմբերի սկզբին Բելգրադում ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մեջ ամրագրված Է կողմերին ուղղված հաստատակամ կոչը՝ հաստատել հավատարմությունը հակամարտության խաղաղ լուծմանը եւ առկա առաջարկությունների հիման վրա շարունակել համապարփակ կարգավորման հասնելուն նպատակամղված աշխատանքը»,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում: