Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Սոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Օդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Աբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնի Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում


Հատուկ գրոհայիններով եկել են կոմբինատ, Սյունիքը Նիկոլին հանգիստ չի թողնում, նա հիմա նենգաբար, ժողովրդի լեզվով ասած, «մուռ է ուզում հանի». Վահե Հակոբյան

Քաղաքականություն

Առաջարկում եմ Հաշվապահական ծառայություններ գինը պայմանագրային

 

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություն է տեղի ունենում, ապա նաև տեղեկություն տարածվեց, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին են բերման ենթարկել։ ArmDaily.am-ը զրուցել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ։

- Պարոն Հակոբյան, ի՞նչ են փնտրում կոմբինատում։

- Մենք չգիտենք՝ ինչ են իրենք փնտրում, այսօր եկել, խուզարկել են նոր ստեղծված հերթական քրեական գործով, որի հիմքերը մեզ բացարձակ հայտնի և հասկանալի չեն։ Խուզարկել են նաև Քաջարանի համայնքապետ Փարամազյանի տունը, կոմբինատի մի քանի աշխատակիցների բնակարանները, ինչպես նաև կոմբինատի իրավաբանի բնակարանը և աշխատասենյակները։ Բնականաբար, որևէ տեղ որևէ էական բան չեն հայտնաբերել, ինչից հետո համայնքապետին Երևան են բերման ենթարկել։ Ես օֆիցալ եմ ասում, ես սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում։ Սյունիքը Նիկոլին հանգիստ չի թողնում և նա հիմա նենգաբար, ժողովրդի լեզվով ասած «մուռ է ուզում հանի» ու սա ոչ մի լավ բանի չի բերի։ Բոլոր այս գործողություններն անհիմն են, երեկ էլ Առուշ Առուշանյանին էին բերման ենթարկել, ու սա հավաստիացնում եմ՝ շարունակվելու է թե Առուշանյանի մասով, թե Փարամազյանի։

- Պարոն Հակոբյան, բացի նրանից, որ կոմբինատը Քաջարանի տարածքում է, իսկ Փարամազյանը Քաջարանի համայնքապետն է, ուրիշ ի՞նչ կապ կա կոմբնինատի և Փարամազյանի միջև։

-Կապը հենց միայն դա է, որպես համայնքապետ՝ նման կապ չի կարող չլինել։ Կոմբինատը միշտ կանգնած է քաղաքի մեջքին, ամեն ինչով օգնում է և դա արվում է քաղաքապետի միջոցով։

- Երեկ պարոն Առուշանյանին բերման էին ենթարկել Քարահունջի համայնքապետի գործի շրջանակներում։ Հիմա այն, ինչ կատարվում է Քաջարանում, նույնպես առնչությո՞ւն ունի իբրև թե ընտրակաշառք բաժանելու, ընտրություններում մարդկանց ուղղորդելու հետ։

- Նախ Քարահունջի մասին. իրենք նպատակային ընտրել են Քարահունջի համայնքապետին, որովհետև նա կին է, որի հետ հեշտ է աշխատել, 2 կիսագրագետ քաղաքացուց, վախձցնելով, պրեսսինգի տակ դնելով կորզել են ցուցմունք՝ օգտագործելով նրանց անգրագիտությունը։ Նրանք ստիպված տվել են Քարահունջի ղեկավարի նկատմամբ ցուցմունք, որ իբրև թե նա ուղղորդել է իրենց։ Քարահունջի ղեկավարին 3 օր մեկուսարանում են պահել, աշխատել են հետը, կրկնում եմ նա կին է, ես նրան չեմ մեղադրում, նրանից նույնպես ստացել են սուտ մատնություն Առուշանյանի վերաբերյալ, որ իբրև թե իրեն ուղղորդել է Առուշանյանը։ Այս ամենը հիմարություն է առնվազն։ Ինչ վերաբերում է կոմբինատին ու Փարամազյանին՝ ես չգիտեմ, թե իրենք դրան ինչ որակում կտան՝ կարող են ընտրակաշառք էլ ասել, ուղղորդում էլ ասել, ինչ ուզեն՝ կարող են ասել։ Հատուկ գրոհայիններով եկել են կոմբինատ, պատկերացնում եք, կոմբինատ գրոհայիններով էին եկել, իսկ թուրքը շարունակում է մնալ Սև լճի տարածում։

- Այս ողջ գործողությունների իրական ու վերջնական նպատակը, Ձեր գնահատմամբ, ո՞րն է։

- Ես կարծում եմ՝ երկու նպատակ կա, առաջինը՝ համայնքապետերին թուլացնեն, որ Նիկոլ Փաշինյանը ազատ ու հանգիստ իր եղբայր թուրքերի հետ ազատ կարողանա ստորագրել Մեղրու միջանցքի մասին բոլոր փաստաթղթերը և որևէ խոչընդոտ չունենա, իսկ երկրորդ նպատակը կոմերցիոն է ու կապված է Կոմբինատի հետ։ Իրենք ուզում են, որ մենք կոմբինատը վաճառենք իրենց մատնանշած մարդուն։

- Այսինքն, արդեն գնորդ կա՞։

- Ես գիտեմ, որ կա, իրենք դեռ չեն ասում՝ ով է, բայց մեզ ստիպում են վաճառել, դրա համար ջանք չեն խնայում։

- Ընտրությունների ընթացքում խոսվում էր հանքերը ժողովրդին, պետությանը վերադարձնելու մասին։

-Նա չի կարող նման բան անել։ Իրավական որևէ գործառույթ ինքը չունի։ Հիմա մեծ աղմուկ է բարձրանալու։ Ես այսօր հանդիպելու եմ ԱՄՆ դեսպանի հետ և իրեն ամբողջ մանրամասները ներկայացնելու եմ, որ իրենց կողմից գովերգված, ժողովրդավար վարչապետը ինչ գործընթացների է դիմում։ Այսօր հանքարդյունաբերությունը չափազանց բարձր հարկերի տակ է, բացի պարզ հարկերից՝ հարկվում է նաև առանձնահատուկ հարկատեսակով, կոչվում է Ռոյալթի, որը աշխարհում ամենաբարձրը Հայաստանում է, դա այսպես կոչված՝ «պետության փայն է»։

Հիմա այս ամենից բացի՝ կառավարության որոշմամբ օրենքի նախագիծ են ուզում անցկացնել, որով ևս 15 տոկոսով պետք է հարկվի Հայաստանից արտահանվող ողջ հանքանյութը։ Սա նշանակում է, որ մոտավորապես 100 մլն դոլար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նման հիմնարկը պետք է հավելյալ վճարի, ինչպես հասկանում եք, նման գումար պարզապես չկա։ Սա կամ վերջնական դեբիլիզմի նշան է, կամ նպատակային կոմբինատը քանդելու, կամ էլ լիցենզիան հետ քաշելու, որպեսզի հետո իրենց ուզած մարդիկ գան տիրանալու։ Պետք է հասկանալ, արդեն 3 տարի է պարտքով ապրող երկիր ենք դառել ու որևէ տնտեսական աճի մասին խոսք գնալ չի կարող, արդյունքում հիմա իրենք ուռացնում են ու ֆինանսական «պիրամիդա» սարքում։

Հիմա կարծում եք՝ Փաշինյանն ինչի՞ է գնացել Մոսկվա, գնացել է փող ուզի, վարկ, բայց այսպես որքա՞ն է վարկ վերցնելու։ Հիմա եվրոբոնդերն է ծախսում, դա վերջանալու է, ու ինքը պիտի էլի փող բերի, բայց որքա՞ն կարող է վարկ վերցնել։ Սահմանափակում կա, չէ՞, որքան կարող է պետական պարտք աճեցնել։ Չգիտեմ, թե դեռ որքան դեռ կմնա՝ 1 տարի , թե 5 տարի, բայց մնալով ուռացնելու է մեր պարտքը ու հետո ժառանգություն թողնի՝ գնա։ Այդ դեպքում երկիրը դեֆոլտի մեջ է ընկելու։ Կարծում եմ, իր հույսը մի կողմից էլ էն է, որ իր եղբայր Էրդողանը մի 2 կոպեկ կտա։

Քրիստինե Հովհաննիսյան

Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինՎլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Աշոտ Ղազարյանն ամուսնանում էՆվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters ԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան դեռևս չեն ծրագրում նոր երկրների հրավիրել՝ միանալու Մեքքայի համաձայնագրին․ Պակիստանի ԱԳՆ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Ամենադիտված