Դատապարտում եմ այդ հրեշավոր արարքը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն«Խորապես ցնցված եմ և վշտացած Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությամբ: Անվերապահորեն դատապարտում եմ այդ հրեշավոր արարքը»,- գրել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում ցավակցություն հայտնելով Հայիթիի ժողովրդին՝ նախագահ Ժովենել Մոիզի սպանության կապակցությամբ: Ողբերգական այդ իրադարձության կապակցությամբ Փաշինյանն իր զորակցությունն է հայտնել Հայիթիի ժողովրդին: