Ոստիկանին սպանել են այն բանից հետո, երբ նա նկատողություն է արել հարբած քաղաքացիներին
Ուշադրության կենտրոնումՄոսկվայում ոստիկանի են սպանել այն բանից հետո, երբ նա նկատողություն է արել երկու հարբած քաղաքացիների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ ոստիկանը տուն վերադառնալիս նկատել է, թե ինչպես են երկու տղամարդիկ բարձր տոնայնությամբ հարաբերություններ պարզում միմյանց հետ:
Ոստիկանը նկատողություն է արել, ինչից հետո վիճաբանող քաղաքացիներից մեկը դանակով հարձակվել է նրա վրա:
Ոստիկանը հիվանդանոցում մահացել է: Մարդասպանն արդեն ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ: