Բոլոր գործընկերները ցնցված են. Մահացել է խեղդվող երեխաներին փրկելիս
Ուշադրության կենտրոնումՌուս գենետիկ Օլեգ Բալանովսկին, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Վավիլովի անվան ընդհանուր գենետիկայի ինստիտուտի գենոմիկական աշխարհագրության լաբորատորիայի վարիչը, ողբերգական մահացել է Կոստրոմայի գետում խեղդվող երեխաներին փրկելիս: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա գործընկեր Սվետլանա Բորինսկայան:
«Օլեգ Բալանովսկին մահացել է: Գետում լողալիս փրկել է երեխաներին, բայց ուժ չի ունեցել ինքը դուրս գալու: Բոլոր գործընկերները ցնցված են»,-գրել է նա: