Աշխարհում միաձուլման եւ կլանման գործարքների ծավալը 2015 թվականին ռեկորդ Է արձանագրել
Միջազգային2015 թվականին միաձուլման եւ կլանման (M&A) ամբողջ աշխարհում հայտարարված գործարքների ծավալը գերազանցել Է 5 տրիլիոն դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է MarketWatch-ը՝ վկայակոչելով Dialogic հետազոտական ընկերության տվյալները:
Այսպիսով՝ ցուցանիշը գերազանցել Է 2007 թվականի ռեկորդը՝ 4,6 տրլն դոլարը:
Ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ M&A գործարքների ծավալը կազմել Է ընդհանուր ծավալի մոտավորապես կեսը՝ 2,5 տրլն դոլար: Առավել մեծ ակտիվություն Է նշվել դեղագործական ճյուղում եւ տեխնոլոգիական հատվածում. այս ոլորտների ընկերությունների մասնակցությամբ (M&A) գործարքների ծավալները կազմել են համապատասխանաբար 723,7 մլրդ դոլար եւ 713,1 մլրդ դոլար, նշում են Dealogic-ում:
Հայտարարված M&A գործարքներից խոշորագույնը դարձել Է ամերիկյան Pfizer Inc.-ի եւ իռլանդական Allergan Plc-ի միաձուլումը 160 մլրդ դոլար ծավալով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: