Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով


Պայմանագրում փոփոխություններ կարվեն, եւ ՀՀ սահմանների պահպանությունն ամբողջությամբ կհանձնվի ռուսներին

Մոտ օրերս, մեր տեղեկություններով՝ հուլիսի 7-ին, սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Հանդիպման օրակարգի գլխավոր թեման, ոչ պաշտոնական տեղեկություններով, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի (Սոթք-Խոզնավար) հատվածում ռուս սահմանապահների տեղակայման հարցն է։

Հիշեցնենք․ մայիսի 12-ից ադրբեջանական զինված խմբերը Գեղարքունիքի ու Սյունիքի կողմից ներխուժել են Հայաստանի տարածք եւ մինչ օրս այնտեղ են, ՀՀ իշխանությունն էլ անզոր գտնվեց՝ նրանց դուրս հանելու մեր սուվերեն տարածքից։ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀԱՊԿ-ին, որտեղից 2 օր առաջ պատասխան հնչեց, որ չեն պատրաստվում միջամտել «սահմանային միջադեպին», քանի որ այն չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի (անդամ երկրներից մեկի վրա) հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, եւ մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», -ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱՊԿ-ին դիմելուց բացի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար մոտ մեկ ամիս առաջ Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր «հայելային» սկզբունքով երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչեւ Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից եւ այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդներ, որից հետո այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանի ճշգրտման աշխատանք։ Առաջարկի հանդեպ ԵԱՀԿ ՄԽ երկրներից հետաքրքրություն դրսեւորեց միայն ՌԴ-ն։

Հունիսի 17-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ռուսաստանցի իր պաշտոնակիցը քննարկել են ՌԴ սահմանապահների տեղակայման հարցը, եւ, որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի այցի նպատակը հենց խնդրի առարկայական քննարկումն է, որից հետո այն գործնական տեսք կստանա, եւ խաղաղապահները կտեղակայվեն Գեղարքունիքի հատվածում։ Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին անաղմուկ սղղացնել հետպատերազմական հերթական ապօրինությունը՝ առանց խորհրդարանի վավերացման ու ՍԴ կարծիքը ստանալու կյանքի կոչել միջպետական նոր պայմանագիրը, տեղակայել ռուս սահմանապահներ։ 

Նախկին անատամ խորհրդարանական ընդդիմությունն այլեւս անցյալում է, եւ նրանց տեղն ավելի ռադիկալ ընդդիմությունն է զբաղեցրել։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո, երբ ռուս սահմանապահներ տեղակայվեցին Սյունիքում (Տեղ-Լաչինի միջանցքի հատվածում եւ Սըղըրթ բարձունքում, որը Զանգելանի սահմանակիցն է), կրկին աղմուկ բարձրացավ, որ Փաշինյանը գործող պայմանագրում առանց փոփոխության գնացել է այդ քայլին՝ թույլ տալով հերթական հակաօրինական գործողությունը։ Խոսքը վերաբերում է 1992 թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» պայմանագրին, որով հիմք է դրվել մեր երկրում ռուս սահմանապահների ներկայությանը։

Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք են իրականացրել Թուրքիայի եւ Իրանի հետ ՀՀ սահմանների պահպանությունը, ինչպես խորհրդային տարիներին, երբ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանները ԽՍՀՄ արտաքին սահմաններն էին: 

Պայմանագրի 2-րդ հոդվածում նշված է, որ ՀՀ-ն, ի շահ սեփական անվտանգության, ՌԴ անվտանգության եւ ԱՊՀ մասնակից պետությունների կոլեկտիվ անվտանգության ապահովման, իր տարածքի շրջանակներում Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը լիազորում է ՌԴ սահմանապահ զորքերին, որոնք պայմանագրի ստորագրման պահին տեղաբաշխված են ՀՀ տարածքում:

3-րդ հոդվածում ասվում է. «Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:

Բայց ստացվում է, որ ռուս սահմանապահները պատերազմից հետո  տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանին (Սյունիքի հատվածում)՝ խախտելով միջպետական պայմանագրի երրորդ կետը, որը հստակ նշում է, որ տեղակայվում են Թուրքիայի եւ Իրանի սահմանի երկայնքով։ Իհարկե, ռուսների ներկայությունը ոչ թե ինքնիրավչություն է, այլ համաձայնեցված է ՀՀ ներկա իշխանությունների հետ, հենց նրանք հարկ չհամարեցին միջպետական պայմանագրում համապատասխան փոփոխություններ անել եւ առաջնորդվեցին ավելի ցածր իրաբանական կարգավիճակ ունեցող փաստաթղթով, ինչպիսին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է։ Մինչդեռ սահմանադրագետ Վարդան Այվազյանն ասում է, որ միջպետական պայմանագրերում փոփոխությունները եւս պետք է անցնեն նույն ընթացակարգեր, ինչ պայմանագրերը․ «Դա նշանակում է, որ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, որ փոփոխությունը չի հակասում Սահմանադրությանը, որից հետո խորհրդարանը վավերացնի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ»։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո ռուս սահմանապահների 5 հենակետ է ավելացել՝  Երասխում, Պարույր Սեւակում (Արարատի մարզ), Տեղում, Մեղրիում եւ Սըղըրթում (Սյունիքի մարզ): Եթե Երասխը, Պարույր Սեւակն ու Մեղրին սահմանակից են Նախիջեւանին, ապա Տեղը, Սըղըրթ բարձունքը գտնվում են Սյունիքում, առաջինը Հայաստանը կապում է Արցախին, երկրորդը՝ Զանգելանի շրջանի (Ադրբեջան) սահմանագծին։

ԱԱԾ-ն, ի պատասխան լրատվամիջոցների հարցերին, թե ինչ հիմքով են տեղակայվել այդ հենակետերը, պարզաբանում էր տարածել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Խոսքը 9-րդ կետի մասին է․ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:  

Սակայն նկատենք, որ Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման հարցը չի տեղավորվում նշված կետում, եւ այս դեպքում անգամ հնարավոր չի լինի իրավաբանական ավելի ցածր ուժ ունեցող փաստաթղթին հղում տալ։ Մյուս կողմից՝ շատերը հիշում են, որ 2019-ին  հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը Սիրիա մեկնեց կրկին առանց համապատասխան միջազգային պայմանագիր ստորագրելու։ Կհաջողվի՞ Փաշինյանի սկսած ապօրինությունների, հակապետական քայլերի  հաղթարշավն ավարտին հասցնել, թե՞ ընդդիմությունը կկարողանա ապացուցել, որ սոսկ մանդատակռվի չէր դուրս եկել։

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱրտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Առևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար Ռուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Կատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԵրևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Թրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ամենադիտված