Թուրք հաքերները սպառնում են կոտրել Ռուսաստանի պետական կառույցների կայքերը
ՄիջազգայինԹուրքական հաքերային Ayyıldız խմբավորումը սպառնացել է հարձակվել և կոտրել Ռուսաստանի Դաշնության պետական գերատեսչությունների կայքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haber7-ը:
Ayyıldız-ը նման հայտարարություն է արել այն բանից հետո, ինչ հայտնի Anonymous խմբավորումը և ռուս հաքերները հարձակվեցին Թուրքիայի կառավարական կայքերի վրա: Թուրք հաքերները սպառնացել են թիրախավորել Ռուսաստանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների և այլ գերատեսչությունների կայքեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ շաբաթվա ընթաքում հարձակման են ենթարկվել թուրքական դոմեյն ունեցող 40 հազար կայք: Հատկապես թիրախավորված են եղել թուրքական բանկերը: