Ավստրալիայում ծաղկել է աշխարհի ամենագարշահոտ ծաղիկը (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Ավստրալական Ադելաիդա քաղաքին կից գտնվող Mount Lofty բուսաբանական այգում այս օրերին մարդաշատ է, քանի որ այստեղ ծաղկել է աշխարհի ամենագարշահոտ ծաղիկը` Amorphophallus titanum-ը։
Ինչպես նշում է The Guardian-ը, հայտնի է, որ «արևադարձային հսկային» տեսնելու համար մեկ օրում այգի է այցելել 10.000-ից ավելի մարդ:
19-րդ դարի վերջին ինդոնեզական Սումատրա կղզու ջունգլիներում հայտնաբերված այս բույսը, ի տարբերության այլ ծաղիկների, արձակում է նեխած ձվի ու ձկան տհաճ հոտ, որը տարածվում է բավական մեծ հեռավորության վրա:
Հայտնի է, որ բավականաչափ աճելու ու ծաղկելու համար Amorphophallus titanum-ից պահանջվում է 10 տարի: Դրա բարձրությունը շատ հաճախ գերազանցում է 3 մետրը, սակայն ավստրալական բուսաբանական այգում աճող նմուշի բարձրությունը 2 մ է։


