2016-ին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գլխավոր մարտահրավերը մնալու Է Սիրիայի ճգնաժամը. Քերի
Միջազգային2016 թվականին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գլխավոր մարտահրավերը մնալու Է զինված հակամարտությունը Սիրիայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտնել Է հոդվածում, որը դեկտեմբերի 29-ին հրապարակվում Է Boston Globe թերթի Էջերում:
«Սիրիայի հակամարտությունը, դրա հրահրած ճգնաժամը՝ կապված այլ երկրներ փախստականների հոսքի հետ, եւ ծայրահեղականությունը, դեռեւս գլխավոր մարտահրավերն են մնում մեզ բոլորիս համար»,-ասել Է Քերին:
Նա նշել Է, որ Սիրիայում խաղաղության հաստատման համար լուրջ խոչընդոտներ են պահպանվում: «Սիրիայում խաղաղության համար սպառնալի խոչընդոտներ են մնում, բայց իրադրության կարգավորումն անհրաժեշտություն Է, եւ որքան ավելի մեծ առաջընթացի մենք հասնենք այդ նպատակին տանող ճանապարհին, այնքան ավելի դյուրին կլինի իրապես հետեւողական ու միասնական ջանքերի հասնել «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում»,-ասել Է պետքարտուղարը: Նա ԻՊ-ն որակել Է որպես «չարիքի գլխավոր մարմնացում, որին բախվել Է մեր սերունդը, եւ որին մենք մտադիր ենք ամբողջովիÕ ¶ ոչնչացնել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: