Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման վերջնաժամկետ սահմանվեց 2017-ի հունվարի 1-ը
ՀասարակությունԿառավարությունը փոփոխություններ և լրացում կատարեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» որոշման մեջ:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ առաջարկվում է 2013, 2014, 2015 թվականների արդյունքներով մինչև 10 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման վերջնաժամկետ սահմանել 2017 թվականի հունվարի 1-ը: Միաժամանակ, ընդունված որոշմամբ 2014 թվականի արդյունքներով 10 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող, 2015 թվականի արդյունքներով 10 մլն դրամից մինչև 115 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար վերջնաժամկետ սահմանվեց 2016 թվականի մայիսի 1-ը: