Ֆիլիպ Կիրկորովը, նրա երեխաներն ու շքեղ առանձնատունը՝ ամանորյա ֆոտոշարքում (լուսանկարներ)
LifeShabat.am-ը գրում է .
Նոր տարվա նախաշեմին երգիչ Ֆիլիպ Կիրկորովը լրագրողներին հրավիրել է իր առանձնատուն` երեխաների հետ ծանոթացնելու համար, գրում է Обозреватель-ը:
Երջանիկ երգիչը, դուստրը` Ալլա Վիկտորյան, և որդին` Մարտինը, հայտնվել են HELLO ամսագրի շապիկին:
Լայն լուսավոր հյուրասենյակում առկա են գերմանացի դիզայներ Թոմաս Հոֆմանի աշխատանքները: Եվ ամենուր խաղալիքներ են` մեքենաներ, երկաթգծեր, տիկնիկներ, փափուկ նապաստակներ:
Դեռ նախաշեմից պարզ է, որ այստեղ աշխարհը պտտվում է 2 երեխաների շուրջ: Նրանց համար նույնիսկ դեկտեմբերի սկզբից զարդարել են տունն Ամանորի համար: Յուրաքանչուր սենյակում տեղադրվել են տոնածառեր:




